Քիմ Քարդաշյանը մտածում է ազգանունը փոխելու մասին


21:31 , 11 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանը մտածում է՝ հրաժարվե՞լ իր հայտնի ազգանունից, թե՞ ոչ: Քանյեն ցանկանում է, որ հարսանիքից հետո Քիմը դառնա միսիս Ուեսթ: 

Ինչպես տեղեկացնում է National Enquirer ամսագիրը, Քիմ Քարդաշյանը մտածում է փոխել ազգանունը: Այդպես է ցանկանում Քանյե Ուեսթը, ինչը դարձել է նրա ու Քիմի մոր՝ Քրիս Ջեների միջև հերթական վեճի պատճառ: 

Ամսագրի աղբյուրը հաղորդել է, որ սուրբծննդյան ընթրիքի ժամանակ Քրիս Ջեները առաջարկել է Քիմին կրկնակի ազգանուն կրել և դառնալ Քարդաշյան-Ուեսթ: Սկանդալային ռեփերը դրան շատ կոշտ է արձագանքել: 

«Քանյեն ասել է, որ նրան պետք է անվանեն Քիմ Ուեսթ, և իր կինը կրելու է միայն իր ազգանունը»,-նշել է անանուն աղբյուրը: 

Նա նաև հաղորդել է, որ այդ բանավեճը վերածվել է իսկական սկանդալի, երբ Քիմը ապագա ամուսնուն հիշեցրել է Քարդաշյանների ընտանիքի հայտնի լինելու մասին: 

«Քանյեն հայտարարել է, որ Քարդաշյան ազգանունը երբեք այնքան հարգարժան չի դառնա, որքան Ուեսթը, ինչով մինչև արցունքները վիրավորել է Քիմին»,- հաղորդում են National Enquirer-ի աղբյուրները:

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարսանիքը պլանավորված է 2014 թ.-ի ամռանը: