BRICS գագաթնաժողովը կանցկացվի բրազիլական Ֆորտալեզա քաղաքում՝ հուլիսին


19:20 , 11 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) հերթական գագաթնաժողովը կանցկացվի հուլիսին՝ բրազիլական Ֆորտալեզա քաղաքում: Այդ մասին հաղորդել է լատինաամերիկյան այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը: 

Գագաթնաժողովի հստակ ժամկետը կհամաձայնեցվի նրա բոլոր մասնակիցների հետ: Ավելի վաղ BRICS գագաթնաժողովը պլանավորվում էր անցկացնել մարտ-ապրիլ ամիսներին: Ըստ հաղորդագրությունների՝ ժամկետը փոխվել էր չինական կողմի խնդրանքով: