19:02 , 11 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ռուսաստանի և Բելառուսի իրավապաշտպանները կոչ են անում բոյկոտել «Եվրատեսիլ-2014» միջազգային երգի մրցույթը ավստրիացի տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի (իսկական անունը՝ Թոմաս Նոյվիրթ) մասնակցության պատճառով:
Կնոջ նման տղամարդու կերպարը՝ հագած կիպ զգեստ ու բարձրակրունկներ և միաժամանակ թավ մորուքով, ակտիվիստների մոտ վրդովմունք է առաջացրել:
Այդ կապակցությամբ change.org կայքում արդեն հրապարակվել է միջնորդագիր՝ կոչ անելով բոյկոտել «Եվրատեսիլը»: Նրանք պահանջում են միջազգային մրցույթի հեռարձակումից կտրել տրանսվեստիտի համարը:
Ինչպես նշվում է մամուլում, եթե Կոնչիտայի ելույթը ցուցադրվի հեռուստատեսությամբ, ապա երկու երկրները կարող են մի քանի տարի մրցույթին չմասնակցել:
Ըստ «Եվրատեսիլի» կանոնների՝ բոլոր ելույթ ունեցողները հավասար են, ու մրցույթը պետք է ամբողջությամբ ցուցադրվի:
Ինչպես հայտնում է Life News-ը, Կոնչիտան, սակայն, չի պատրաստվում չեղյալ հայտարարել մրցույթին իր մասնակցությունը:
Նա ներողություն է խնդրել նրանցից, ովքեր դեմ են մրցույթին իր մասնակցությանը: 

