Չինացի բժիշկները աղջկա համար նոր դեմք են պատվաստել նրա... կրծքից (Photo)


18:48 , 11 հունվար, 2014

Չինաստանում բժիշկները վիրահատություն են իրականացրել, որի արդյունքում փոխպատվաստել են 17-ամյա մի աղջկա դեմք: Այդ նպատակով օգտագործել է աղջկա կրծքավանդակի վրա աճեցված կաշին:

Գործընթացը սկսվեց նրանից, որ բժիշկները սկսեցին փոխպատվաստել աղջկա ազդրից վերցված հյուսվածքները նրա աջ կրծքի վրա` ուսից մի քիչ ներքև, իսկ երբ բժիշկներին վերջապես հաջողվեց աճեցնել անհրաժեշտ քանակությամբ մաշկ, նրանք այն օգտագործեցին հիվանդի դեմքը վերականգնելու համար: Թե ինչի՞ հետևանքով էր աղջիկը նման սարսափելի վնասվածքներ ստացել, չի հաղորդվում:

Հայտնի է նաև այն փաստը, որ չինացի բժիշկներին մեկ այլ հիվանդի համար հաջողվել է նաև նոր քիթ աճեցնել` նրա ճակատին: