18:30 , 11 հունվար, 20141in.am-ը գրում է.
Մրգահյութեր ու ըմպելիքներ արտադրող POM Wonderful ընկերությունը դատի է տվել Coca-Cola-ին՝ կապված Coca-Cola Munite Maid ոչ ալկոհոլային ըմպելիքի պիտակին առկա «ակնհայտ սուտ» գրության համար՝ հայտնում է Associated Press-ը:
Հայցի պատճառը «Կոկտեյլ 5 հյութից» ըմպելիքն է: Ընդ որում՝ այն գովազդվում է որպես «100%-անոց բնական հյութ», որի բաղադրակազմում գերակշռում է նռան և հապալասի հյութը, այնինչ այն պարունակում է ընդամենը 2 մրգի, այն էլ՝ խնձորի և խաղողի հյութ:
Դա, ըստ POM Wonderful-ի ներկայացուցչի, սպառողներին գցում է մոլորության մեջ:
Coca-Cola-ն դեռ չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը: