Բժիշկները խավարասեր են հեռացրել տղամարդու ականջից


13:49 , 12 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ավստրալիայի Դարվին քաղաքում բժիշկները 2-սանտիմետրանոց խավարասեր են հեռացրել տղամարդու ականջից, այս մասին հայտնում է BBC-ն:

Հենդրիկ Հելմեր անունով տղամարդու ականջ մտած միջատը նրան տանջալի ցավ է տվել: Հենց ականջում զգալի ուժեղ ցավից էլ նա արթնացել է չորեքշաբթի օրը և դիմել բժշկի:

Նախքան բժշկի դիմելը Հելմերը, որ կարծել է, թե իր ականջում թունավոր սարդ է, փորձել է հեռացնել նախ փոշեկուլի, ապա ջրի միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ