21:30 , 11 հունվար, 2014
Աշխարհում ամեն օր որևէ դժբախտ պատահար է տեղի ունենում, և ԶԼՄ-ները փորձում են հանրության ուշադրությունը կենտրոնացնել միայն այդ իրադարձության վրա: Բայց այս հոդվածում մենք ցանկանում ենք գրել դեկտեմբեր ամսին տեղի ունեցած բարի և հուզիչ պատմությունների մասին, որոնք մեզ կսովորեցնեն ավելի ուշադիր և պատասխանատու լինել շրջապատող մարդկանց հանդեպ:
Աշխարհի լավագույն տնօրենը
Մայքլ Դե Բեյերը 17 տարի եղել է «Kaiserhof» բարի սեփականատերը: Այդ բարում աշխատում էր 19-ամյա Բրիտանի Մատիսը: Ամեն ինչ սովորականի պես էր ընթանում, մինչ այն օրը, երբ Բրիտանին իր ոտքերի վրա ցան նկատեց: Հետազոտության արդյունքները ախտորոշեցին ուղեղի ուռուցք: Իմանալով իր աշխատակցուհու խնդրի մասին՝ Բեյերը վաճառեց իր բարն ու ռեստորանը և վճարեց աղջկա բուժումը: Իր բիզնեսի համար Բեյերը մոտ երկու մլն դոլար ստացավ: Նախկին գործարարը հայտնեց լրագրողներին, որ մնալով առանց աշխատանքի, նա պատրաստվում է ավելի շատ ժամանակ հատկացնել կնոջն ու երեխաներին:
Սկյուռիկը ընտանիք գտավ
Նիք Ռեդֆորդը անտառում գտել էր ցրտահարված սկյուռիկի և որոշել էր փրկել նրան: Նա սկյուռիկին տուն բերեց, նրա համար մի փոքրիկ անկյուն ստեղծեց, սկսեց նրան կերակրել և ծանոթացրեց իր ընտանեկան մյուս կենդանիների` շների հետ:
Քաջ տղան
11-ամյա բրազիլացի տղան կանգնեցրեց երթևեկությունը, որպեսզի փրկեր շան վիրավոր ձագուկին: Մի վարորդ մեքենայի տակ էր գցել շանը և չէր կանգնել նրան օգնելու համար: Տղան կարողացել էր մայրուղուց տանել ձագուկին և բնակեցնել իր տանը:
Ծովախեցգետինների պաշտպանը
Կոնեկտիկուտում մի տղամարդ խանութից 8 կգ-անոց ծովախեցգետին էր գնել և, նրան ուտելու փոխարեն, բաց էր թողել օվկիանոս: Այս չափերին հասնելու համար ծովախեցգետինը պետք է 80 տարի ապրի: Տղամարդը կարծում է, որ կենդանին իրավունք ունի վայելելու իր կյանքի մնացած մասը հարազատ միջավայրում:
Երջանիկ արջուկը և նրա տերը
Twitter-ի օգտատերերը օգնեցին արջուկին գտնելու իր տիրոջը և տուն վերադառնալ: Արջուկը մնացել էր գնացքի մեջ: Նրան գտել էր գնացքի ուղևորներից մեկը: Նրա նկարել էր խաղալիքը և տեղադրել Twitter-ի իր էջում՝ նշելով, որ արջուկը կորել է և սպասում է, որ իրեն գտնեն: Այդ հայտարարությունը անմիջապես տարածվեց ոչ միայն Twitter-ում, այլև այլ կայքերում և սոցցանցերում, և, վերջիվերջո, խաղալիքի լուսանկարը հանկարծակի տեսավ նաև նրա տերը` Բեն Սիմփսոնը:
Ամենահուզիչ ներողությունը
Մեծ Բրիտանիայում 5-ամյա աղջնակը խանութ էր ուղարկել մի նամակ և երկու ֆունտ սթերլինգ` որպես փոխհատուցում իր կոտրած տոնածառի խաղալիքի դիմաց: Նամակում գրված էր. «Ներեցեք, ես շաբաթ օրը տոնածառի խաղալիք եմ կոտրել: Այն երկու ֆունտ սթերլինգ արժեր: Ահա գումարը նրա դիմաց: Եվս մեկ անգամ ներեցեք: Ֆեյթ, հինգ տարեկան»:
Լավագույն նվերը ծնողների համար
Քլեր Կոչը 5-ամյա աղջիկ է Ֆլորիդա նահանգից: Մանկապարտեզի ամանորյա ներկայացման ժամանակ նա անակնկալ էր պատրաստել իր ծնողների համար: Քանի որ նրա ծնողները խուլ են, Քլերը ողջ ներկայացումը նրանց համար կրկնօրինակեց ժեստերի լեզվով:
Մի վախեցեք կարեկցանք ցուցաբերելուց
Տղամարդը դաշնամուր է նվագում ոստիկանների համար, Կիև, Եվրամայդան, 2013 թ.
Վարդ զինվորի համար
Հակակառավարական ցուցարարը վարդ է մեկնում զինվորին՝ Բանգկոկում տեղի ունեցող ցույցերի ժամանակ, Թաիլանդ
Երիտասարդ, բայց քաջ
Աղջիկը ջուր է մեկնում ոստիկաններին, Բոսնիա, 2013 թ.
Աշխարհի ամենաերջանիկ ոզնին
Դարսին աշխարհի ամենագեղեցիկ փոքրիկ ոզնին է: Նա ապրում է Տոկիոյում և նրա տերը Instagram-ում (@darcytheflyinghedgehog) պարբերաբար է տեղադրում իր փոքրիկ ընկերոջ լուսանկարները:
Մարդկանց բարություն հաղորդեք
Աշխարհն ավելի բարի դարձնելու խորհուրդներ փոքրիկ տղայից: Օրինակ, ավելի հաճախ «շնորհակալություն» ասեք, կամ մարդկանց ուղղակի հաճելի բառեր ասեք:
Աշխարհի լավագույն հոկեյի թիմը
Կանադայի հոկեյի պատանեկան լիգան, իրենց ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսի առաջին օրը բարեգործական ակցիա է կազմակերպում: Առաջին իսկ խփված տափօղակից հետո երկրպագուները խաղալիք արջուկներ են գցում սառույցի վրա: Այդ խաղալիքները խաղից հետո բաժանում են կարիքավոր երեխաներին: Այս տարի առաջին տափօղակը խփել է ուկրաինացի հարձակվող Պավել Պադակինը և դրանով իսկ հավաքել է 25.921 արջուկ:
Երազանքի հարսանիք
Լեսլի Րիվերան տառապում է արյան քաղցկեղից, այդ պատճառով նրա հարազատները նոյեմբերին դիմել էին «Երազանք պահիր» ֆոնդին, որը կատարում է անբուժելի հիվանդ մարդկանց երազանքները: Իսկ Լեսլիի երազանքը բավականին իրատեսական էր, բայց միևնույն ժամանակ շատ հուզիչ: Նա ցանկանում էր ամուսնանալ իր սիրելիի հետ, ով անձնուրաց հոգ էր տանում Լեսլիի մասին: Աղջիկը ցանկանում էր, որպեսզի արարողությունը շատ շքեղ լիներ: Հարազատ մարդկանց օգնությամբ Լեսլին իրականացրեց իր երազանքը:
Այդքան տարբեր, բայց այդքան սիրով լի
Վագրակատուն իր բնույթով շատ վախկոտ կեդանի է և նույնիսկ իր ցեղակիցների հետ շատ դժվարությամբ է կարողանում համակերպվել: Իրավիճակն ավելի բարդանում, երբ նրանք անազատության մեջ են հայտնվում: Որքան որ տարօրինակ է, բայց վագրակատուները հեշտությամբ են ապրում շների հետ: Սան Դիեգոյի գազանանոցի վագրակատուն ունի իր հավատարիմ ընկերը: Երեք ամսական հասակից նրանք մեծացել են միասին և մինչ օրս անբաժան և հավատարիմ ընկերներ են: