18:18 , 11 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր, հունվարի 11 ին, հրավիրել է միջգերատեսչական խորհրդակցություն` գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների, Երևան քաղաքի և վարչական շրջանների, մարզերի, զինվորական դատախազության կենտրոնական մարմնի և կայազորների ղեկավար դատախազների, ՀՔԾ, ՊԵԿ, ԱԱԾ, ՊՆ և ՀՀ ոստիկանության քննչական մարմինների ղեկավար անձնակազմների մասնակցությամբ:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Կոստանյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում հանցավորության դեմ պայքարում քրեական քաղաքականության բարելավման, արդյունավետության բարձրացման, աշխատանքների պատշաճ կատարման ու կազմակերպման մի շարք հիմնարար հարցերի վերաբերյալ, դատախազության գործունեության առաջնահերթ խնդիրներից համարելով.
Կաշառակերության և կոռուպցիոն երևույթների ցանկացած այլ դրսևորման բացառում քրեական վարույթի ցանկացած փուլում:
քննիչների և դատախազների մասնագիտական ունակությունների բարձրացմանը ուղղված միջոցառումների իրականացում.
քաղաքացու սահմանադրաիրավական և քրեադատավարական իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանվածություն` նախաքննական մարմնի և հսկողություն իրականացնող դատախազի՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների բարեխիղճ ու մասնագիտական բարձր մակարդակի իրականացման շնորհիվ, անկախ կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի շահերի պաշտպանությանը փաստաբանի ներգրավվածությունից կամ ոչ որակյալ իրավաբանական օգնության տրամադրումից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ