Ամերիկյան ՀԴԲ-ն գործակալներ կուղարկի Ռուսաստան Սոչիի Օլիմպիադայի ընթացքում


18:06 , 11 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն Սոչիի Օլիմպիական խաղերի ընթացքում Ռուսաստան կուղարկի իր գործակալներին, այս մասին հայտնում է «Վեդոմոստին»` վկայակոչելով The Wall Street Journal-ին:

Նրանցից 20-ը կգործեն Մոսկվայում, 10-ը` Սոչիում: Նրանցից բացի կուղարկվեն նաև տասնյակ այլ մասնագետներ, ինչպես վկայում է ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Կոմիի հայտարարությունը:


Նա ասել է, որ ահաբեկչությունների վտանգ գոյություն ունի, դրա համար էլ Օլիմպիադայի նախօրեին ռուսական և ամերիկյան հատուկ ծառայությունները որոշել են սերտորեն համագործակցել: Հայտնի է սակայն, որ անվտանգության ապահովումը ռուսաստանցիների կողմից է լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ