Լյուքսեմբուրգում արգելել են ծխել սրճարաններում ու բարերում


20:31 , 11 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

2014թ. հունվարի 1-ից Լյուքսեմբուրգում ուժի մեջ է մտել նոր հակածխախոտային օրենքը, որն ամբողջությամբ արգելում է ծխել սրճարաններում ու բարերում, գրում է Tageblatt-ը: 

Հաստատության տերերը պետք է հետևեն, որ ծխողները դուրս գան հաստատությունից: 

Որոշ սրճարանատերեր ընդառաջ են գնում հաճախորդներին ու մուտքի մոտ դնում են սեղաններ, աթոռներ ու անգամ տաքացուցիչներ, որպեսզի հաճախորդները կարողանան տաքանալ՝ ծխելով հարմարավետ միջավայրում: 

Լյուքսեմբուրգի քաղաքապետը պատրաստվում է մոտ ապագայում այդ հարցերը քննարկել խնդրի լուծմանը լավատեղյակ մարդկանց հետ: