18:00 , 11 հունվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ կընդունի բյուջեի հարցով նոր համաձայնագիրը, հայտնել է պալատում հանրապետական մեծամասնության ղեկավար Էրիկ Կանտորը, հայտնում է Reuters-ը:
Համաձայնագիրն ուղղված է կառավարության աշխատանքը 3 օրով երկարացնելուն՝ հունվարի 15-18-ը: Այդ ժամանակահատվածում Կոնգրեսը ծրագրում է մշակել բյուջեի հարցով հերթական համաձայնագիրը:
Բյուջետային տարաձայնությունները 2013թ. հոկտեմբերին հանգեցրել են պետական կառույցների ու կառավարական հաստատությունների աշխատանքի դադարեցմանը, իսկ 800 հազար մարդ ուղարկվել էր պարտադրված չվճարվող հանգստի: