16:58 , 11 հունվար, 2014Esem.am-ը գրում է.
Դերասան Գրիգոր Դանիելյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նրա համար հոբելյանական տարի է. բոլորում է 30 տարին: ESem.am-ի հետ զրույցում Գրիգորը նշեց, որ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել: Ընտանիքի անդամներն էլ ուղիղ կեսգիշերին անակնկալներ են մատուցել նրան. «Համակարգչով գործ էի անում, մեկ էլ շամպայնով, տորթով եկան, շնորհավորեցին:) Անակնկալի եկա, ճիշտն ասած, չէի սպասում, որ գիշերն այդպիսի աղմուկ կբարձրացնեն շենքում»:

Գրիգորի փոխանցմամբ՝ չի սիրում ծննդյան տարեդարձերը, քանի չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Տարեդարձերը նա գրեթե միշտ անցկացնում է աշխատանքային մթնոլորտում, այսօր էլ Գրիգորի օրն աշխատանքային է լինելու, իսկ երեկույթը փոքր-ինչ հետաձգվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ