Նավթի 1 բարելը թանկացել է մինչև 92,72 դոլար


16:52 , 11 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Նավթի համաշխարհային գները երեկ աճել են ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում գործազրկության ու զբաղվածության վիճակագրության հրապարակումից հետո: 

Ինչպես վկայում են առևտրի տվյալները, Brent Crude Oil ապրանքանիշի նավթի խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինը թանկացել է 0,86 դոլարով՝ մինչև 107,25 դոլար 1 բարելի դիմաց, հայտնում է Prime գործակալությունը: 

ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալներով՝ երկրի տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտներում աշխատատեղերի թիվը դեկտեմբերին ավելացել է 74 հազարով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է՝ հասնելով 2008թ. հոկտեմբերի նվազագույնին՝ 6,7%, նոյեմբերին՝ 7%: