Աղջիկ, ում աչքերից լացելիս արցունքի փոխարեն արյուն է գալիս (Photo)


16:25 , 11 հունվար, 2014

Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Դելֆինա Սեդենիոն խիստ հազվադեպ հիվանդություն ունի` լալիս է արյունոտ արցունքներով ու քրտնելիս էլ մարմինը արյունով է պատվում: Բացի դրանից, 19-ամյա աղջիկը քթից պարբերաբար արյուն է հոսում, իսկ վերջերս էլ նրա մազերը սկսեցին թափվել:

Սեդենիոն հիվանդացել է 4 տարի առաջ, բայց բժիշկները մինչ այժմ էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես օգնեն այս աղջկան: Աչքերի արյունահոսությունը մի անգամ չի դադարել 15 օր շարունակ, և Դիլֆինան այնքան էր թուլացել, որ նրան արյան փոխներարկում արեցին:

Համադասարանցիները վախենում էին արյունահոսող Դելֆինայից, և նա ստիպված էր լքել դպրոցը: «Մարդիկ ինձանից վախենում էին: Նրանք վախենում էին, որ եթե ես դիպչեմ նրանց, ապա կկեղտոտեմ»,-անկեղծանում է աղջիկը: Սեդենիոն այդ հիվանդության պատճառով անգամ ինքնասպանության փորձ է արել` սեդատիվ միրջոցների մեծ չափաբաժին ընդունելով, բայց նրան փրկել են:

Մի քանի ամիս առաջ Սեդենիոն ծանոթացավ մի երիտասարդի հետ, ով աղջկա մոտ վերադարձրեց հետաքրքրությունը կյանքի հանդեպ: Տղան հոգաց Սեդենիոյի հիվանդանոցային  բոլոր ծախսերը, երբ լսեց նրա պատմությունը: «Նա ինձ ասաց, որ ես գեղեցիկ եմ, և ես մինչև կյանքիս վերջ կհիշեմ այդ պահը»,- պատմում է նա: 

Այժմ, հիվանդության սկսելուց 4 տարի անց, բժիշկները վերջապես առաջընթաց են գրանցել և բացահայտել են, որ Սեդենիոն տառապում է հազվադեպ հեմատիդրոզ հիվանդությամբ, ինչը նշանակում է, որ նրա արյան մեջ ադրենալինի մակարդակը 20 անգամ գերազանցում է նորման: Այդ իսկ պատճառով, անհանգստության ու հուզմունքի պահերին նրա զարկերակային ճնշումն այնքան է բարձրանում, որ արցունքներն ու քրտինքը արյամբ են հագենում: Այժմ աղջիկը բուժման կուրս է անցնում և հույս ունի, որ մի օր նրան կհաջողվի հաղթահարել այս հիվանդությունը: