ԱՆ-փաստաբաններ հակամարտությունն ավարտվեց հօգուտ վերջիններիս. ԱՆ-ը հետ է կանչել վիճահարույց օրենքի նախագիծը


16:27 , 11 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Արդարադատության նախարարությունը շրջանառությունից անել է իր և փաստաբանների միջև լարվածության օջախ ստեղծող օրենքի փաթեթը, որը վերաբերում էր «Փաստաբանության մասին», «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելուն, որով փաստաբանների ռեեստր վարելու լիազորությունը վերապահվելու էր ՀՀ արդարադատության նախարարությանը և սահմանվելու էր փաստաբանի համար յուրաքանչյուր տարի 60.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն։

Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Արա Զաքարյանը այս փաստը մեկնաբանեց այսպես. «Արդարադատության նախարարը, երևի հասկացավ, որ չի կարելի իրավաբանությունը փորձել ռեզինի պես ձգել և ամեն մի անհեթեթություն մոգոնել, ինչ է, թե բյուջե գումար մտնի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ