Ադրբեջանի քաղաքացին Պյատիգորսկում ահաբեկչության կազմակերպիչների թվում է


16:15 , 11 հունվար, 2014

Ադրբեջանի քաղաքացին Պյատիգորսկում ահաբեկչության կազմակերպիչների թվում էPanorama.am-ը գրում է.

Պյատիգորսկում  դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչները կալանավորվել են: Այս մասին ИТАР-ТАСС-ին տեղեկացրել է ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

«Նախնական հետաքննության ընթացքում կալանավորվածները այդ հանցագործության կատարման մասին խոստովանական ցուցմունքներ են տվել, ինչպես նաև հայտնել են ավելի մեծ մասշտաբով ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին»,- հայտնել է Կոմիտեն:

Համալիր որոնողական աշխատանքների և քննչական գործողությունների արդյունքում կալանավորվել են անձինք, որոնք կասկածվում են հանցագործության կատարման մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ