16:06 , 11 հունվար, 20141in.am-ը գրում է.
Եվրոպայի բնակիչներին թվում է, թե ԼԳԲՏ-ների իրավունքների համար պայքարն ավարտվել է: Ամբողջ Եվրոպայում, Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայում ու Հարավային Ամերիկայի երկրների մեծ մասում միասեռական ամուսնություններն ու միասեռականությունը օրենքով ընդունված են ու բաց քննարկվում են: Սակայն աշխարհի բազմաթիվ երկրներում իրավիճակը բոլորովին այլ է, գրում է bigpicture.ru-ն:
Ամբողջ աշխարհում կան հարյուրավոր կառավարություններ, որոնք գործադրում են հնարավոր ամեն ջանք, որպեսզի սեքսուալ փոքրամասնությունների կյանքը դարձնեն անտանելի:
Որոշ պետություններում, որոնք ապրում են շարիաթի կանոններով, նրանց մահապատժի են ենթարկում, իսկ այլ երկրներում՝ ազատազրկում:
Ներկայացնենք 9 երկրներ, որտեղ ԼԳԲՏ ներկայացուցիչներին իսկապես ատում են:
1. Հնդկաստան
Քրեական պատասխանատվություն է սահմանված միասեռականության համար:
2. Հյուսիսային Կիպրոս
Հյուսիսային Կիպրոսը միակ վայրն է Եվրոպայում, որտեղ նախկինի պես հոմոֆոբիան պետականորեն է խրախուսվում:
3. Սինգապուր
Չափազանց պահպանողական պետություն է, այնտեղ միասեռականությունը պատժվում է օրենքով, սակայն տարօրինակն այն է, որ տղամարդկանց ու կանանց հանդեպ այլ վերաբերմունք կա: 2007-ից սեքսուալ հարաբերությունները կանանց միջև համարվում են միանգամայն նորմալ, սակայն սեքսը երկու տղամարդկանց միջև սպառնում է ազատազրկմամբ:
4. Ճամայկա
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է նշանակում ապրել մշտական վախի պայմաններում, ապա հայտարարեք, որ դուք միասեռական եք: Նրանց վրա հաձակվում են մաչետեով ու հաճախ ծեծի ենթարկում: Կառավարությունը հավանության է արժանացնում նման մեթոդները: Նույն սեռի հետ մարդու սեքսը Ճամայկայում սպառնում է մինչև 10 տարի ազատազրկմամբ:
5. Ուգանդա
Աֆրիկայի պետությունների մեծ մասը լավագույն դեպքում հավանության չի արժանացնում ԼԳԲՏ-ն, վատագույն դեպքում՝ կատաղի հետապնդում են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Սակայն Ուգանդայում ատելությունը սարսափելի չափերի է հասնում: Այն սպառնում է 14 տարվա ազատազրկմամբ երկրագնդի ամենասարսափելի բանտերից մեկում: Ոստիկանությունը ստորացնում է միասեռականներին այնքան, որքան կարող է:
6. Նիգերիա
Երկրագնդի վրա երևի ամենահոմոֆոբ վայրն է: Ատելությունն առավել մեծ է երկրի հյուսիսային շրջաններում, որտեղ բնակչությունը ապրում է շարիաթի կանոններով: Մասնավորապես, օրենքում ասվում է, որ միասեռականներին հարկավոր է քարկոծելով սպանել: Երկրի քրիստոնեական հատվածում իրավիճակը փոքր-ինչ բարվոք է. միասեռականներին սպառնում է 14 տարվա ազատազրկում:
7. Աֆղանստան
Երկիրը խիստ հետերոսեքսուալ մշակույթի կրող է: Միասեռականը կարող է սպանվել իր կողմնորոշման համար:
8. Թուրքիա
Թեև միասեռականությունը չի համարվում հանցագործություն, սակայն ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքը հաճախ նման է դաժան բռնության: Միասեռականներին «հանուն պատվի» սպանելը հասել է մեծ չափերի: Հոմոֆոբիան Թուրքիայում տարածվել է հասարակության բոլոր շերտերում:
9. Իրան
Իսկական դժոխք է միասեռականների համար: Երկրի հեռավոր շրջաններում նրանց մտրակահարում են, կտտանքների ենթարկում, բռնաբարում ու անգամ մահապատժի ենթարկում: