15:24 , 11 հունվար, 2014
Կանադայի հյուսիսային ափերի մոտ ձկնորսները շատ տարօրինակ արտաքինով ձուկ են որսացել: Երկար վեճերից ու քննարկումներից հետո գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ Դևիսի նեղուցում հայտնաբերված էակը արտասովոր երկարաքիթ քիմերա է: 
Ծովի խորքերում ապրող այս ձկնատեսակի մոտ սովորական է երկար քիթը և հսկայական ու սարսափազդու երախը, իսկ լողակների վրա թունավոր փշեր կան: Գիտնականները բացատրել են, որ այս ձկնատեսակը սովորաբար հսկայական խորությունների վրա է ապրում, դրա համար էլ խիստ հազվադեպ է պատահում մարդկանց:
«Եթե իջնել 2000 մետր խորության վրա, ապա կարելի կլինի հայտնաբերել երկարաքիթ քիմերաների մեծ քանակ, մարդիկ ուղղակի դա չեն հասկանում»,-ասում Վինդզորի համալսարանի գիտաշխատող Նայջել Հասսը:
Ինչպես և բոլոր այլ քիմերաները, այս տեսակի երկարաքիթ տեսակները ևս շնաձկների տիպի ներկայացուցիչ են, որոնք 400 միլիոն տարի առաջ իրենց ենթատիպն են ստեղծել: