3 պատճառ, թե ինչու մարդիկ չեն ժպտում հին լուսանկարներում


15:22 , 11 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

1. Երկարատև բնորդություն

Դագերոտիպիան հայտնագործել են 1839 թվականին Ֆրանսիայում, և լուսանկար ստանալու պրոցեսը կարող էր տևել 15 րոպեից ավել: Միայն մի քանի տարի անց լուսանկարչության տեխնիկան ավելի կատարյալ դարձավ և բնորդության ժամանակը կրճատվեց մինչև 1 րոպե, բայց ճշգրիտ պատկեր ստանալու համար մարդիկ ստիպված էին անշարժ նստել: Հավանաբար երկար ժամանակ անշարժ ժպիտով նստելը մարդկանց այդքան էլ հարմար չէր:

2. Լուսանկարները հազվադեպ ու թանկարժեք էին

Մինչև 1860-ականները լուսանկարչությունը պրոֆեսիոնալների գործ էր, չնայած տեխնիկական կատարելագործումների: Իհարկե լուսանկարչական սարքերը շքեղություն էին համարվում, ուստի լուսանկարվել կարելի էր կյանքում ընդամենը մի քանի անգամ: Հավանաբար մարդիկ համարում էին, որ նման դեպքերի համար դեմքի լուրջ արտահայտությունն ավելին քան տեղին էր: 20-րդ դարի սկզբին լուսանկարչության պրոցեսի հեշտացման հետ երջանիկ դեմքերի քանակն ավելացավ:

3. Վատ ատամներ

Վերջին տեսությունն այն է, որ այդ ժամանակ մարդիկ չէին սիրում ժպտալ, քանի որ նրանց ատամները լավագույն վիճակում չէին: 1800-ականներին ստոմատոլոգիական ծառայությունները շատ թանկ էին և լայնորեն տարածված չէին: Պուլպիտը, կարիեսը, ջարդված ատամները բուժվում էին մի մեթոդով` հեռացումով: Այնպես որ, բացակայող կամ ջարդված ատամներով մարդիկ, ամենայն հավանականությամբ, նախընտրում էին լուսանկարվել փակ բերանով: