Բոլիվիայում ավարտին է մոտենում աշխարհի ամենախոշոր ճոպանուղու շինարարությունը


15:16 , 11 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Բոլիվիայում ավարտին է մոտենում ճոպանուղու շինարարությունը, որը մայրաքաղաք Լա Պասը կապում է հարևան Էլ Ալտո քաղաքին, տեղեկացնում է Եվրոնյուզը: Ճոպանուղու առաջին գիծը պետք է աշխատի մարտին, իսկ ամբողջությամբ պատրաստ կլինի օգոստոսին: Բոլիվիայի ճոպանուղին կդառնա ամենախոշորն աշխարհում:

Տրանսպորտի նոր տեսակը ներառելու է 427 խցիկ, որոնք կկարողանան ժամում 18 հազար մարդ տեղափոխել: Դա էականորեն կնվազեցնի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը: Այսուհետ քաղաքների միջև ընկած հեռավորությունը 1.5-2 ժամի փոխարեն հնարավոր կլինի անցնել 25 րոպեում: