5 աղմկահարույց փաստ վարձկանների բիզնեսով զբաղվող մասնավոր ռազմական ընկերությունների մասին


15:30 , 11 հունվար, 2014

 1  Ռազմական ընկերություն, որը զբաղվում էր թրաֆիքինգով

bosniaDynCorp-ը աշխարհի ամենահզոր մասնավոր ռազմական ընկերություններից է, որը իր մի քանի միլիարդ դոլարի եկամուտի մեծ մասը ստանում է Ամերիկայի կառավարությունից: 1990-ականների վերջերին այս ընկերության երկու աշխատակիցներ հայտնեցին, որ DynCorp-ի այն աշխատակիցները, որոնք Բոսնիայում էին աշխատում, ճնշումների էին ենթարկում քաղաքացիներին: Նրանք DynCorp-ի այդ աշխատակիցներին մեղադրում էին քաղաքացիների հանդեպ սեռական ոտնձգություններ գործելու մեջ: Ասում էին, որ նրանք անգամ քաղաքացիներին վաճառում էին որպես ստրուկներ:   

Ընկերությունն անմիջապես արձագանքեց այս սարսափելի լուրերին՝ աշխատանքից ազատելով վարկաբեկող լուրերը տարածած երկու աշխատակիցներին:  Նրանցից մեկը՝ Քեթրին Բոլկովացը, նախկինում էլ էր ղեկավարության հետ խնդիրներ ունեցել: Նա բացահայտել էր մի խումբ հարեմներ ու բարեր, որտեղ առևանգված կանանց ստիպում էին զվարճացնել խաղաղապահներին, սակայն նա երկար ժամանակ չէր կարողանում համապատասխան մարմիններին իրազեկել այդ մասին, քանի որ նա շարունակ սպառնալիքներ էր ստանում: Այնուամենայնիվ, Քեթրինը չընկրկեց: Նա և մյուս աշխատակիցը DynCorp-ին դատի տվեցին և շահեցին դատական գործը: DynCorp-ի դիմակը պատռվեց, և այնքան մեծ աղմուկ բարձրացավ, որ անգամ Հոլիվուդում կինոնկար նկարահանվեց, որտեղ ներկայացվում էր DynCorp-ի հետ կապված այս պատմությունը: 

 2  Դեյվիդ Ստիրլինգի հիմնադրած ռազմական ընկերությունը

stirling

Համարվում է, որ առաջին ժամանակակից ռազմական ընկերության հիմնադիրը գնդապետ Դեյվիդ Ստիրլինգն է: Ստիրլինգը շոտլանդացի հողատեր էր և հմուտ զինվորական: Նա հիմնել էր Հատուկ օդային ծառայությունը, որը մինչ օրս էլ հատուկ ծառայություն իրականացնող ամենաէլիտար զորագունդն է ողջ աշխարհում:

Երբ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ստիրլինգը լքեց բանակը, նա տեղափոխվեց Աֆրիկա և հիմնադրեց Capricorn Africa ընկերությունը, որը միտված էր նպաստել ռասսայական հավասարությանը: Այնուամենայնիվ, ճակատագիրն այլ ուղի էր նախասահմանել նրա համար: Որոշ ժամանակ անց նա դարձավ Watchguard International սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրենը: Սա մի ընկերություն էր, որն օգնում էր վերապատրաստել արաբական և աֆրիկյան երկրների անվտանգության զորագնդերը: 1960-ականներին հիմնադրված Watchguard-ը համարվում է առաջին ժամանակակից ռազմական  մասնավոր ընկերությունը: 

 3  Ամերիկայի երկրորդ բանակը

Triple-Canopy-Security-Guards

Triple Canopy-ն հիմնադրվել է Ամերիկյան բանակի հատուկ նշանակության ուժերի նախկին աշխատակիցների կողմից: Սա մասնավոր ընկերություն է, որը հիմնականում աշխատում է ԱՄՆ կառավարության համար: 

Թեպետ Triple Canopy-ն հիմնականում զբաղվում է անվտանգության և էսկորտի (ուղեկցություն) օպերացիաների իրականացմամբ, այս ընկերությունը իրականացրել է այնպիսի առաքելություններ, որոնք ոչ մի նմանատիպ այլ ընկերություն չէր վերցնի իր վրա: Սադդամ Հուսեյնի տապալումից հետո ընկերության աշխատակիցները Իրաքում սկսեցին ռազմական գործունեություն ծավալել: Քանի որ այս կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Ամերիկյան բանակի հետ՝ շատերն այն անվանում են Ամերիկայի երկրորդ բանակ:

 4  Ջեմի Լեյ Ջոնսի դատական գործը

gty_jamie_leigh_jones_nt_110929_wg

2007 թ.-ին KBR ռազմական ընկերության աշխատակից Ջեմի Լեյ Ջոնսը պնդում էր, որ իր կոլեգաներից մի քանիսը Իրաքում բռնաբարել են իրեն: Ջոնսի խոսքերով բռնաբարությունը մեծ ողբերգություն էր, սակայն պարզվեց, որ դա իր տանջանքների միայն սկիզբն էր: Նա պատմում էր, որ իր ղեկավարը որոշեց իրեն լռեցնելու համար 24 ժամ փակի տակ պահել: Սրանից հետո Ջոնսին սպառնացին, որ նրան կազատեն աշխատանքից, եթե նա մեկնի Իրաքից՝ բուժօգնություն ստանալու համար:

Ջոնսը բնականաբար դատարան դիմեց: Դատավարությունը խնդրահարույց էր: Բանն այն է, որ KBR-ի աշխատանքային պայմանագրում մի կետ կար, ըստ որի, աշխատակիցներին արգելվում էր իրենց հանդեպ կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին անգամ դատարանում բարձրաձայնել: Պայմանագրի այս կետը հակասության մեջ էր գործող օրենքների հետ, ուստի բազմաթիվ քաշքշուկներից հետո 2011 թ.-ին կայացավ առաջին դատական նիստը: KBR-ը ջրի երես հանեց ապացույցներ, որոնք անտեսվել էին լրատվամիջոցներում: Պարզվեց, որ նախկինում Ջոնսը ներգրավված է եղել տարբեր մանիպուլյացիաների մեջ և մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքը: Սկզբում նա ոչ մի խոսք չէր ասում կրծքի վնասվածքի մասին, սակայն հետագայում պնդում էր, թե իր կրծքի մկանը կոտրվել է և ինքը չափազանց ծանր վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում: Այնուամենայնիվ, Ջոնսը չկարողացավ անգամ մի վկա բերել Իրաքից, ով կհաստատեր, որ նա նախկինում պնդել է, թե կրծքի վնասվածք ունի: Բժշկական փորձաքննությունը ևս ցույց տվեց, որ Ջոնսը երբեք այդպիսի վնասվածք չի ունեցել: Ջոնսին չհաջողվեց դատարանում ապացուցել, որ իրեն բռնաբարել են և պատանդ վերցրել: Այնուամենայնիվ, այս դատական գործից հետո բոլորն իմացան, որ KBR-ի աշխատանքային պայմանագրում կա աշխատակիցների՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակում, ինչը վնասեց KBR-ի հանրային իմիջին:

 5  Academi ընկերության կեղտոտ գործարքները

blw

Academi-ն նախկինում այլ անուն ուներ: Շատերը կզարմանան՝ իմանալով, որ սա նույն տխրահռչակ Blackwater ընկերությունն է: Ընկերության արյունոտ պատմությունն այնքան աղմկահարույց է, որ բազմիցս լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներում: 

Այս ընկերությունը հինգ տարվա ընթացքում երկրորդ անգամ է փոխել իր անվանումը: Ընկերությունը հաճախ է դիմում այդ քայլին իր անունը մաքրելու և վատ համբավից ազատվելու համար: Blackwater ընկերությունն առաջին անգամ վերանվանվեց XE Services: Երկու տարի այս անվան տակ աշխատելուց հետո այն կրկին փոխեց իր անունը: Այս ռազմավարությունը արդյունավետ է ընկերության աշխատակիցների համար, քանի որ նոր անվան տակ ներկայանալով՝ նրանք ձևացնում են, թե կապ չունեն Blackwater-ի կեղտոտ գործարքների հետ: Որոշ ժամանակ առաջ նրանք ստիպված եղան խոստովանել իրենց մեղավորությունը 17 հանցագործության մեջ և միլիոնավոր դոլարների տուգանք վճարել: