Դավութօղլու. «Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան անհանգստացած են Թուրքիայի հզորացումից»


13:56 , 11 հունվար, 2014

Դավութօղլու. «Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան անհանգստացած են Թուրքիայի հզորացումից»Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երկրում ծագած կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ ասել է, թե դա տեղի է ունեցել արտաքին ուժերի հրահրմամբ:  Նա մասնավորապես նշել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան անհանգստացած են Թուրքիայի հզորացումից:

«Այնպիսի կացություն է ստեղծվել, որ արդեն կասկածանքով ենք աջուձախ նայում: Մենք թույլ չենք տա, որ իշխանությունը տապալվի Թուրքիայում», ասել է Դավութօղլուն «Սաբահ»ի թղթակցի հարցերին պատասխանելիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ