Անտիբիոտիկները կարող են դադարել բուժել 10 տարի անց


13:20 , 11 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում գիտնականները նախազգուշացնում են, որ անտիբիոտիկների «ոսկեդարը» կարող է ավարտվել արդեն 10 տարի անց, գրում է ТСН-ը: 

Ինչպես հայտնում է The Daily mail-ը, դա հնարավոր է անտիբիոտիկների նկատմամբ վիրուսների հաստատունության շնորհիվ, որը տարեցտարի աճում է:

Պրոֆեսոր Ջերեմի Ֆարերի խոսքով՝ վերջին 10 տարում բժիշկները անտիբիոտիկներ են կիրառել նաև առանց անհրաժեշտության: 

Որպես օրինակ նա բերում է հասարակ մրսածության կամ վարակի բուժումը ուժեղ դեղամիջոցներով, որոնք հնարավոր է բուժել նաև առանց դրանց: