12:48 , 11 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Մոլդովայի խոշորագույն կաբելային օպերատորը՝ «Մոլդտելեկոմը», իր ցանցից հանել է ՌՏՌ-Մոլդովա ընկերությանը, որն իրականացնում էր Ռոսսիյա-1 հեռուստաընկերության հեռարձակումը: Այս մասին գրում է rosbalt.ru-ը:
ՌՏՌ-Մոլդովա ընկերությունը դադարեցումը կապում է «կամ մրցակից կառույցների պատվերի կամ էլ քաղաքական պատճառների հետ»: Ընկերությունը երկրի իշխանություններին խնդրել է հետաքննել գործը:
Մոլդտելեկոմը հեռարձակման դադարեցումը պատճառաբանում է պայմանագրի գոյություն չունենալով: