12:42 , 11 հունվար, 20141in.am-ը գրում է.
Գվատեմալայի վերաքննիչ դատարանը հաստատել է երկրի նախկին բռնապետ Էֆրանին Ռիոսա Մոնտայի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու վճիռը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով լատինաամերիկյան ԶԼՄ-ները:
Դատարանը եկել է այն եզրահանգման, որ դատախազության և մարդու իրավունքների պաշտպանության առաջարկը գործընթացը շարունակելու մասին, չի համապատասխանում օրենքին:
2013թ. մայիսին Գվատեմալայի սահմանադրական դատարանը կասեցրել է Մոնտային առաջադրված ցեղասպանության մեղադրանքը: Նախկին բռնապետը սկզբում դատապարտվել էր 80 տարվա ազատազրկման հնդկացի բնակչության ցեղասպանության, բռնապետության տարիներին ռազմական հանցագործությունների համար: Դատարանն այդ ժամանակ վճռեց, որ Ռիոսա Մոնտայի հանդեպ պետք է իրականացվի նոր հետաքննություն: Դատավորները եկան այն եզրակացության, որ դատավճռի կայացման ընթացքում թույլ են տրվել սխալներ:
Ռիոսա Մոնտայի գործողությունների հետևանքով տուժածների շահերը պաշտպանող կազմակերպությունները արդեն հայտարարել են, որ կբողոքեն. նրանք մտադիր են դիմել սահմանադրական դատարան: