Քենիայի դիահերձարաններից մեկում «դիակը» արթնացել է


11:34 , 11 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Քենիայում դիահերձարաններից մեկում մահացած ճանաչված տղամարդն արթանցել է և սարսափի մեջ գցել աշխատակիցներին, տեղեկացնում է BBC-ը: Միջադեպը տեղի է ունեցել Նայվաշա քաղաքում:

Պոլ Մատորայի մահը, ով ըստ բժիկների եզրակացության՝ ինքնասպանություն էր գործել միջատասպան նյութ կուլ տալով, արձանագրվել է նախօրեին:

Ավելի ուշ հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ուր տեղափոխել են Մատորային, հայտարարել է, որ թույնը զգալիորեն դանդաղեցրել է սրտի աշխատանքը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բժշկական սխալը:

Ականատեսներից մեկը պատմել է, որ դիահերձարանի աշխատակիցները ձայներ են լսել սառնարանից և տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, լեղապատառ դուրս են փախչել: