Հակառակորդը լռեցվել է. Կորուստներ չկան


10:57 , 11 հունվար, 2014

Aysor.am-ը գրում է.

«Հակառակորդը հունվարի 10-ի ողջ օրվա ընթացքում, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` կրակ արձակելով հայկական մարտական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակահերթերն առավել ինտենսիվ են եղել երեկոյան ժամերին, սակայն հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հնարավոր է եղել լռեցնել հակառակորդին: Հակառակորդը կրակն իրականացրել է տարբեր տեսակի զինատեսակներից, ընդհուպ` մեծ տրամաչափի «ԴՇԿ» գնդացիրներով»,- նշեց նա:

Ա. Հովհաննիսյանի փոխանցմամբ` հայկական կողմը կորուստներ ու վիրավորներ չունի: