«Բերկուտի» հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել Ուկրաինայի ՆԳ նախկին նախարարին ու երկու պատգամավորի (տեսանյութեր)


09:38 , 11 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

«Ուկրաինայի երրորդ հանրապետություն» շարժման առաջնորդ, երկրի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն այս գիշեր տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ Կիևում «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկների հետ բախումից հետո, հայտնում է «Սեգոդնյա» թերթը՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանին։

Լուցենկոյին 3 սմ-անոց կար են դրել և տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։ Բախումների ժամանակ նա մասամբ կորցրել է գիտակցությունը։ Սարգանն ընդգծել է, որ Լուցենկոն խնդրել է «վրեժխնդիր չլինել իր համար»։

Լուցենկոն տուժել է Կիևի Հաղթանակի պողոտայում, որտեղ ակտիվիստները բողոքի ցույց են արել ոստիկանների գործողությունների դեմ։ Նրա կնոջ խոսքով՝ քաղաքական գործիչը փորձել է կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև, սակայն հատուկջոկատայինները սկսել են ծեծի ենթարկել նրան։

Իսկ ակցիայի առիթը եղել է հունվարի 10-ին դատարաններից մեկի շենքի մոտ իրավապահների գործելաոճը, որտեղ քննվել է այսպես կոչված՝ «վասիլկովյան ահաբեկիչների» գործը, որոնց դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ 2011-ին Լենինի արձանը պայթեցնելու նախապատրաստման համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ