09:04 , 11 հունվար, 20141in.am-ը գրում է.
Դամասկոսի հյուսիսային արվարձանում՝ Բերզիում, ուրբաթ բարձրացվել է սիրիական ազգային դրոշը: Ինչպես հայտնում է «Ալ-Ահբար» թերթը, ընդդիմադիր միավորումներն այնտեղ դադարեցրել են մարտական գործողություններն ընդդեմ կառավարական զորքերի: Հաշտության համաձայնագրի պայմաններով՝ նրանք կմիանան ազգային պաշտպանության ուժերին:
Սիրիայի ազատ բանակի նախկին ապստամբներն ավել վաղ չեզոքացրել էին Բերզիում գտնվող ահաբեկիչներին և զորքերին հանձնել իրենց ծանր սպառազինությունների զինանոցը:
Դամասկոսի նահանգապետ Բարա Սաբանն այս շաբաթ այցելել է այդ շրջան: Համաձայն ձեռք բերված գործարքի՝ այնտեղ բնակչությանը սկսել են մատակարարել պարենային և բժշկական արտակարգ օգնություն: