08:18 , 11 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ավստրալիական Qantas ավիաընկերությունը գլխավորել է աշխարհի ամենաանվտանգ ավիափոխադրողների վարկանիշային աղյուսակը: Այն կազմվել է ըստ 2013-ի արդյունքների` 448 ընկերության մասնակցությամբ:
Ինքնաթիռների պոչին դաջված հատուկ տարբերանշանի շնորհիվ «Թռչող կենգուրու» անունը ստացած ավստրալիական ավիաընկերության օդանավերն ավիավթարի չեն ենթարկվել 1951-ից ի վեր:
Ամենաանվտանգ ավիափոխադրողների տասնյակում են Air New Zealand, All Nippon Airways, Cathay Pacific Airways, Emirates, Etihad Airways, Eva Air, Royal Jordanian, Singapore Airlines, Virgin Atlantic ավիափոխադրողները: