Տիբեթում հրկիզվել է աշխարհի խոշորագույն բուդդայական կենտրոններից մեկը


00:40 , 11 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Մեծ հրդեհ է տեղի ունեցել բուդդայական Լարունգ Գար ինստիտուտում. հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

Կրակն ավերել է առնվազն 10 շինություն: Հրդեհի հետևանքով զոհվածների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:

Լարունգ Գարը կառուցվել է 1980 թվականին` Սիչունա նահանգում, և դարձել տիբեթյան բուդդիզմի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ բնակվում է շուրջ 10.000 վանական: