Ճապոնացի նկարչուհին լամպեր է պատրաստում... հացից


00:32 , 11 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ճապոնացի նկարչուհի Յուկիկո Մորիտան հացին նոր կյանք է տվել՝ դրացից սեղանի լամպեր պատրաստելով: Նկարչուհու խոսքերով՝ հացի գույնն ու կառուցվածքը տնային գեղեցիկ լամպեր պատրաստելու հնարավորություն են տալիս: Ներսում լուսադիոդ տեղադրելուց հետո միջուկից մաքրված հացի կեղևը լավ լուսավորում է, իսկ սկզբնական շրջանում նաև՝ հաճելի բուրում: 

Յուկիկոյի ստեղծագործությունները ներկայացվել են մի շարք ցուցահանդեսներում, մինչև դրանք նկատել են հուշանվերների խանութների սեփականատերերը: Այժմ լամպերը Կիոտո քաղաքի խանութներում կարելի է գնել 35-50 դոլարով: