Գողացել են Լինդսի Լոհանի նոութբուքը, որի մեջ նրա ինտիմ լուսանկարներն էին


00:08 , 11 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Լինդսի Լոհանի` Չինաստան այցելության ժամանակ գողացել են նրա` ինտիմ լուսանկարներով նոութբուքը. հայտնում է Rosbalt.ru-ն: Լուսանկարներից բացի` համակարգչի մեջ էին նաև նրա ինքնակենսագրական գրքի սևագրությունը, այլ կարևոր փաստաթղթեր և հայտնի մարդկանց, օրինակ` Լեդի Գագայի և Վուդի Ալենի հետ նամակագրությունը:

Լինդսին խոստացել է դրամական պարգև տալ նրան, ով կվերադարձնի նոութբուքը: