«Բավարիա»-ն ունի իր առանձնահատուկ խաղաոճը. Ռոբեն


00:00 , 11 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը խոսել է թիմի խաղաոճի մասին:

« «Բավարիա»-ն իր առանձնահատուկ խաղաոճն ունի, և դա լավ է: Ինձ դուր է գալիս մեր զգաստությունը: Շատերը հարգում և ճանաչում են մեր ակումբը հենց հարձակվողական և սուր ֆուտբոլի շնորհիվ: «Բավարիա»-ն ցուցադրում է լավ խաղ ու արդյունքներ, դա ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ է, որը մենք դեռ կարող ենք բարելավել:

Այն, որ թիմը վերջին 4 տարիներին 3 անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչներում, շատ բանի մասին է խոսում: Մեզ հաջողվել է հաղթահարել «Յուվենթուս»-ի ու «Բարսելոնա»-ի արգելքը` 2 խաղերի արդյունքում հաջողության հասնելով 7:0 հաշվով»,- ասել է հոլանդացի ֆուտբոլիստը: