Մորգենշտերնը վայր է ընկել և վնասվածք ստացել


23:46 , 10 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Դահուկացատկի եռակի օլիմպիական չեմպիոն ավստրիացի Տոմաշ Մորգենշտերնը թռիչքի ժամանակ օդում կորցրել է հավասարակշռությունը և վնասվածք է ստացել:

Մորգենշտերնը հոսպիտալացվել է և նրա վնասվածքի լրջության մասին առայժմ տեղեկություն չկա:

27-ամյա մարզիկը հավասարակշռությունը կորցրել է հենց թռիչքի ժամանակ և գլխի ու մեջքի վրա վայր է ընկել: Ավստրիացին մի քանի րոպեով կորցրել է գիտակցությունը, այնուհետև ուշքի է եկել և նույնիսկ կարողացել է խոսել: Բժիշկները փորձում են ճշտել վնասվածքի լրջության աստիճանը:

Նշենք, որ Մորգենշտերնը նախաօլիմպիական մրցումներում արդեն երկրորդ անգամ է վայր ընկնում: Առաջին դեպքը տեղի է ունեցել Տիտիցե-Նոյշտադում: