23:39 , 10 հունվար, 2014
1. «Տեսակների ծագումը բնական ընտրության միջով, կամ բարենպաստ ռասսաների պահպանությունը կենսական պայքարում», Չարլզ Դարվին. 19-րդ դարի կեսին, այս աշխատությունը հեղափոխական ազդեցություն ունեցավ գիտական հանրության վրա: Բացի նրանից, որ այն կերտեց մի առանձին ճյուղ` էվոլյուցիայի տեսությունը, այլ նաև գլխիվայր շուռ տվեց մեր մոլորակի վրա մարդու տեղի և դերի մասին պատկերացումները:
2. «Վհուկների մուրճը», Հենրիխ Կրամեր և Հակոբ Շպրենգեր: Երկու կղերականի կողմից 15-րդ դարի վերջում ստեղծված այս աշխատությունը բավականին ողբերգական ազդեցություն ունեցավ մարդկության վրա, որովհետև հենց այն հրահրեց վհուկների որսը ինկվիզիցիայի տարիներին և պատճառ դարձավ հազարավոր անմեղ կանանց տանջալի մահերի:
3. «Աշխարհների պատերազմը», հերբերթ Ուելս. բոլոր ժամանակակից ֆանտաստիկ պատմություններն այն մեսին, թե ինչպես են այլմոլորակայինները իջնում մեր երկնագույն մոլորակի վրա և սկսում ավիրածություններ պատճառել, իրենց գոյությամբ պարտավոր են Ուելլսին: Հենց նա էր, ով առաջինը գրականության մեջ մտցրեց տիեզերական ներխուժման թեմատիկան:
4. «1984», Ջորջ Օրուել. Այս հանարահայտ հակաուտոպիան երկրորդ տեղն էր գրավել բոլոր ժամաննակների ու ազգերի լավագույն գրքերի սիմվոլիկ հարյուրյակում, որը հրապարակել էր հայտնի Newsweek պարբերականը: «Մտահանցագործություն», «Ճշմարտության նախարարություն» և անգամ «Ավագ եղբայրը հետևում է քեզ» արտահայտությունները հենց այս աշխատությունից են ծնունդ առնում:
5. «Քեռի Թոմի խրճիթը», Հարրիեթ Բիչեր-Սթոու. Այս ողբերգական գրքում մանրամասնորեն նկարագրվում է ԱՄՆ-ի Հարավի ստրկատիրական հասարակարգն ու անելանելի կենսական պայամնները սևամորթ ստրուկների համար: Այս վեպ պայթած ռումբի ազդեցություն ունեցավ իր ժամանակին և ոմանք անգամ համարում են, որ դարձավ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի բռնկման պատճառներից մեկը:
6. «Արշիպելագ ԳՈւԼԱԳ», Ալեքսանդր Սոլժենիցին. Եթե Բիչար-Սթոուն գրում էր, թե ինչպես է մեկ ազգը ճնշում ուրիշ ազգի, ապա Սոլժենիցինը պատմում էր, թե ինչպես էին նույն ժողովրդի ներկայացուցիչները կեղեքում իրար: Աշխատությունը գաղտնի գրվել է Ստալինյան ռեպրեսսիաների տարիներին և մեծ վտանգների գնով այն մաս-մաս ուղղարկվում էր արտասահման: ԽՍՀՄ-ում այն առաջին անգամ հրատարակվեց միայն 1989 թվականին:
7. «Ժամանակի կարճ պատմությունը», Սթիվեն Հոքինգ. Քաջ տիեզերագնացները սերտում են Տիեզերքի գաղտնիքները հենց տիեզերքում, իսկ երկրային գիտնականները գրում են նորանոր անընթեռելի աշխատություններ տիեզերագնեացների ուսումնասիրությունների հիմման վրա: Եվ միայն անվասայլակին գամված այս գիտանականին հաջողվեց գիտությունը ներկայացնել հասարակ մարդու համար հասկանալի լեզվով:
8. «Մենության հարյուր տարի», Գաբրիել Գարսիա Մարկես. Գնդապետ Աուրելիանո Բուենդիայի մասին իր պատմությունում, որտեղ «պատի մոտ կանգնած սպասելով գնդակահարությանը, կհիշի այն հեռավոր երեկոն, երբ հայրն իրեն հետը վերցրեց, որպեսզի սառույցին նայեն», Մարկեսը ոչ միայն ընթերցողներին նվիրեց անհերքելի գլուխգործոց, այլև բազմաթիվ լատինոամերիկյան գրողների հնարավորություն ու կյանքի ուղեգիր տվեց դեպի մեծ կյանք,մ քանզի դրանից առաջ ոչ ոք նրանց լուրջ չէր ընդունում:
9. «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», Կարլ Մարքս, Ֆրիդրիխ Էնգելս. Մարքսն ու Էնգելսն իրենց աշխատության մեջ խոսացել են աշխատավոր դասի աատագրման մասին ու մանրամասնորեն նկարագրել են կապիտալիստական համակարգի թերությունները, բայց նրանք բնավ էլ արյունալի տեռռորի կոչեր չէին անում: Չնայած դրան, հենց այս աշխատության դրույթները հիմք հանդիսացան 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության համար:
10. «Դոն Հուանի ուսմունքը», Կարլոս Կաստենադա. Սա առաջինն էր մարդու փոփոխված գիտակցության և դրա հնարավորությունների մասին պատմող գրքերի շարքից և ի սկզբանե գրված է եղել որպես դիսերտացիոն աշխատանք` մարդաբանությունից: Այս ուսմունքի պարունակությունը պակաս միստիկ չէ, քան դրա հեղինակի կենսագրությունը, իսկ դրանում բերվող փաստերը պարբերաբար կասկածի են ենթարկվում: Սակայն փաստ է, որ մինչ օրս էլ աշխարհում այս ուսմունքի բազմաթիվ հետևորդներ կան, ովքեր դեգերում են գիտակցված երազներից այն կողմ գտնվող աշխարհում: