23:23 , 10 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ինքնուրույն երթևեկել կարողացող մեքենաների վաճառքը երկու տասնամյակ անց մեքենաների ընդհանուր վաճառքի 9 %-ը կկազմի: Այս եզրակացությանն են եկել ամերիկյան IHS Automotive կորպորացիայի վերլուծաբանները:
Ընկերության մասնագետների ուսումնասիրությունները կենտրոնացած են եղել հենց ինքնավար մեքենաների վրա: Դրանք ստանդարտ իրավիճակներում այնպես կկողմնորոշվեն, որ վարորդը կարող է գործընթացին չհետևել, հաղորդում է HIS-ի վերլուծաբան Էգիլ Յուլիուսենը: Նման մեքենաներ ներկա պահին վաճառքում չկան, սակայն մի քանի տարի անց դրանք արդեն հնարավոր կլինի ձեռք բերել այնպես, ինչպես սովորական մեքենաները, գրում է Reuters գործակալությունը:
IHS Automotive-ը կարծում է, որ այդ մեքենաների համաշխարհային վաճառքը 2025 թ. մոտ 230 000 կկազմի, որն էլ ընդհանուր ծավալի 1 %-ն է: Կանխատեսումների համաձայն՝ նշված տարում աշխարհում 115 միլիոն նոր մեքենաներ կիրացվեն:
2035 թ. «անօդաչու» մեքենաների վաճառքի ընդհանուր ծավալն արդեն 9 % կկազմի: Վաճառքի մեծ մասը զարգացած շուկաներին բաժին կհասնի, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Արևմտյան Եվրոպան և Ճապոնիան: