22:42 , 10 հունվար, 20141in.am-ը գրում է.
Գիտնականները պնդում են, որ հայտնի քնաբեր դեղահաբերը, որոնց բաղադրության մեջ մտնում է զոլպիդեմ, մահացու վտանգավոր են, քանի որ 50 տոկոսով մեծացնում են սրտի նոպաների թիվը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալ արատի վտանգը զգալիորեն մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր ընդունել են Stilnoct և Ambien:
Գիտնականների կարծիքով` այս փոխկապակցվածությունը հեշտ է բացատրել, եթե հաշվի առնենք, որ այս և այլ շատ դեղահաբերի բաղադրության մեջ զոլպիդեմ կա:
Նրանք մատնացույց են արել, որ այդ նյութի համարժեքը, որը գտնվում է 60 դեղահաբերում, հիսուն տոկոսով ավելացնում է սրտի նոպաների առաջացման վտանգը, իսկ 35 մ/գ չափաբաժնով զոլպիդեմ ընդունելը վտանգը մեծացնում է քսան տոկոսով: