Իսլանդացիները սկսել են գարեջուր պատրաստել մեռած կետերից


21:46 , 10 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Իսլանդիայում գարեջուր արտադրող ընկերությունը միավորվել է կետասպան ընկերության հետ, որպեսզի սկսի 5.2 տոկոսանոց գարեջրի արտադրությունը, որի առաջին խմբաքանակը թողարկվել է ձմռան կեսին: Այս մասին գրում է Mail Online-ը:

Նոր ըմպելիքի ի հայտ գալը զայրացրել է շրջակա միջավայրի պաշտպաններին, քանի որ նրանք ենթադրում են, որ գարեջուրը սպառնալիք է ստեղծում կետերի համար, որոնք առանց այն էլ անհետացման վտանգի տակ են գտնվում:

Ընկերությունում պնդում են, որ դա արտադրանքի ընդամենը սահմանափակ շարք է` շատ կարճ պիտանելիության ժամկետով: Գարեջրի թողարկումը նվիրված է իսլանդական «Տորաբլոթ» փառատոնին, որը նշվում է սկանդինավյան Տորա աստծու պատվին:

«Դա յուրօրինակ գարեջուր է` պատրաստված կետասպան ընկերության հետ համագործակցության արդյունքում, որի հետ մատուցվում է նաև կետի մսից նախուտեստ»,-ասել է գարեջուր արտադրող ընկերության տնօրեն Դաբյարթուր Արիլմուսոնը:

Գործարանում ևս պնդում են, որ նոր գարեջուրն առողջարար ըմպելիք է, քանի որ կետի միսը հարուստ է սպիտակուցներով և գրեթե ճարպ չի պարունակում: