21:41 , 10 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ալժիրյան Le Buteur թերթը հարցում է անցկացրել արաբական ԶԼՄ-ների շրջանում, որոնք ներկայացնում են 22 երկրներ` որոշելու, թե ով է աշխարհի գործող լավագույն ֆուտբոլիստը:
Քվեարկությանը մասնակցել են 100 ներկայացուցիչներ Լիբանանի, Պաղեստինի, Իրաքի, Թունիսի, Քաթարի, Օմանի. Եմենի, Մավրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Բահրեյնի, Սուդանի, Լիբիայի և այլ երկրների լրատվամիջոցներից:
Արդյունքում հաղթող է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն (314 ձայն)` առաջ անցնելով Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիից (245) և կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիից (240):
Հիշեցնենք, որ հենց այս 3 ֆուտբոլիստներն են հավակնում 2013 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուն: