Ֆրանսուա Օլանդը մտադիր է դատի տալ դերասանուհու հետ իր սիրային կապը բացահայտող ամսագրին


19:52 , 10 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է դատի տալ Closer ամսագրին, որը հայտնել է 41-ամյա դերասանուհի Ժուլիան Հայեի հետ նրա սիրային կապի մասին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Նախագահը հայտնել է, որ լրագրողները խախտել են մասնավոր կյանքի անձեռնմխելիության իր իրավունքը:

«Նախագահը խորապես ցավում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության` յուրաքանչյուր քաղաքացու անքակտելի իրավունքի հարցում տեղի ունեցած խախտումների համար և կուսումնասիրի դատական բնույթի հնարավորությունները, որպեսզի արձագանքի այդ հրապարակմանը»,- գրում է պարբերականը:

Բացի այդ, ենթադրվում է, որ ֆրանսիական ամսագրի տպագիր տարբերակում նախագահի կապը դերասանուհու հետ հաստատող լուսանկարներ կհրապարակվեն: