Կառավարության անդամն անձամբ է եկել լսելու ձեր ձայնը, բայց դուք գոռում եք «հեռացիր»


19:42 , 10 հունվար, 2014

Ակնհայտ է, որ բողոքող քաղաքացիները նպատակ չեն հետապնդում իրականությունը լսելու, կառավարությունից պատասխան ստանալու: Կառավարության անդամն անձամբ է մոտենում քաղաքացիներին և մանրամասն պատասխանում հարցերին: Սրանից լավ բա՞ն, սրանից լավ հաջողությո՞ւն: Հիմա ի՞նչ եք ուզում, հարգելի քաղաքացիներ, հավաքվել եք կառավարության մոտ, որ կառավարությանը լսելի դարձնեք ձեր ձայնը: Կառավարության անդամն անձամբ է եկել լսելու ձեր ձայնը, ավելին՝ պատասխանում է ձեզ... բայց դուք գոռում եք «հեռացիր», լրագրողներին կոչ եք անում հեռանա՞լ: Կներեք, բայց ազնիվ բողոք չեմ տեսնում այստեղ: