Մովսիսյանը հունվարի 15-ին կվերսկսի մարզումները


19:16 , 10 հունվար, 2014

Մովսիսյանը հունվարի 15-ին կվերսկսի մարզումներըArmsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հունվարի 15-ին կսկսի Ռուսաստանի առաջնության գարնանային փուլի նախապատրաստական մարզումները:

Այդ օրը, իսպանական Պոնտեվեդրա քաղաքում ֆուտբոլիստը կմիանա ռուսական թիմում՝ իր չորս խաղընկերներին, ովքեր,  ինչպեսև Մովսիսյանը՝ վնասվածքներ էին ստացել նախորդ տարվա վերջում և թիմի մյուս ֆուտբոլիստներից ավելի շուտ են սկսում մարզումները:

Ինչպես հայտնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը, ԱՄՆ-ում վիրահատության ենթարկվելուց հետո, Մովսիսյանը անհատական աշխատանքներ է անցկացրել ֆիզիոթերապեվտի հետ և պատրաստ է ավելի ինտենսիվ մարզումներին:

Մոսկովյան ակումբի ֆիզպատրաստության մարզիչը կարծում է, որ Մովսիսյանը հնարավորություն ունի թիմի ընդհանուր խմբի հետ անցկացնել Աբու Դաբիում կայանալիք «Սպարտակի» առաջին հավաքը:

«Սպարտակի» հինգ ֆուտբոլիստները՝ Մովսիսյանը, Բոկետին, Ռոմուլոն, Տասկին և Բրիզգալով Իսպանիայում կմնան մինչև հունվարի 24-ը, ինչից հետո կուղևորվեն ԱՄԷ: