Լոնդոնում «ծծմբային հարձակման» համար դատում են ընկերուհուն այլանդակել ցանկացող աղջկան


19:09 , 10 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում դատարանի առաջ է կանգնել Քաննինգ-Թաունից 21-ամյա ուսանողուհի Մերի Քոնին, որին կասկածում են ծանոթ աղջկա վրա հարձակվելու մեջ: Նա այլանդակել էր տուժածին՝ նրա դեմքին ծծմբական թթու լցնելով: 

Դատախազության տվյալներով՝ չարագործը երազել է այն մասին, որ զոհը նման լինի սարսափ-ֆիլմի հերոսուհու: 

Դատական լսումներն անցնում են Սներսբրուքի թագավորական շրջանում՝ Լոնդոնի հյուսիս-արևելքում, գրում է The Daily Mail-ը: 

Հիշեցնենք, որ Victorias Secret-ի վաճառողուհի Նաոմի Օնին հիվանդանոց էր ընկել 2013թ. դեկտեմբերի 30-ին: Նրա վրա հարձակում էր իրականացվել Լոնդոնի արևելքում՝ խանութից դուրս գալիս: Նրա դեմքին մուսուլմանական չադրա հագած անձը ծծմբական թթու էր լցրել ու փախել: Այրվել էին աղջկա ձեռքերը, ոտքերը, վիզն ու աչքերը:

Հարձակվողի անձը հնարավոր է եղել պարզել տեսախցիկների օգնությամբ: 

Մերի Քոնիին առաջադրվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանք: