Առաջարկում եմ քրեականներին ազատ արձակել բանտերից և փոխարենը նստացնել ակտիվիստների


18:53 , 10 հունվար, 2014

Քանի որ Շանթը մեղադրվում է գետնին ընկած ոչ համազգեստավոր ոստիկանին ծեծելու մեջ, ապա ոստիկանության բարեփոխումների շրջանակում ոստիկանապետին առաջարկում եմ քաղաքացիական բոլոր ակտիվիստներին ազատազրկելու օպտիմալ տարբերակ՝ նրանց դեմ ուղարկել ոչ համազգեստավոր որևէ ոստիկանի՝ հրահանգելով հայհոյել վերջինիս, ու ծեծի դեպքում հայտարարել, որ ծեծվողը ոստիկան է: Իսկ «սիզո»-ներում և բանտերում տեղերի պակասը բացառել քրեականների ազատ արձակմամբ, քանի որ վերջիններս ավելի անվտանգ են իշխանությունների համար: