18:42 , 10 հունվար, 2014
Պարտությունից առաջ՝ աղմուկ: Այսպես է բնորոշվում առանց ռազմավարության տակտիկական հնարքներով կառուցած ցանկացած նախաձեռնություն:
Այսօրվա ցույցը սրա վառ ցուցադրությունն էր: Թող ներեն ինձ աջակիցները: Ասում եմ անդեմ աջակիցները, քանի որ այդպես էլ չհասկացա, թե ինչն էր ցույցի առանցքը, ու հենց այդ պատճառով էլ այն բնորոշեցի «առանց ռազմավարության»:
Եվ իմ դիտարկմամբ այսպիսին է հայաստանյան դաշտային ակտիվիզմը՝ 2007 թվականից այս կողմ՝ որոշ բացառություններով: