«Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի համար երգեր են ուղարկում նաև օտարազգի կոմպոզիտորները


18:16 , 10 հունվար, 2014

«Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի համար երգեր են ուղարկում նաև օտարազգի կոմպոզիտորներըPanorama.am-ը գրում է.

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Արամ Mp3-ին, սակայն դեռևս ընտրված չէ այն երգը, որը նա պետք է կատարի: Panorama.am-ի հետ զրույցում «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ այժմ երգերի հավաքագրման փուլն է ընթանում. «Հիմա հավաքում ենք երգերը, լսումներ անում: Նաև օտարազգի՝ հիմնականում Շվեդիայից, Հունաստանից, կոմպոզիտորներ են հետաքրքրված ու ակտիվորեն երգեր են ուղարկում: Հայ կոմպոզիտորներ էլ կան, ովքեր խոստացել են երգեր գրել Արամի համար»: Երգերի հավաքագրման աշխատանքները, ըստ նրա, մինչև այս ամսվա վերջ կավարտվեն և արդեն փետրվարին երգի ընտրության հետ կապված նորություն կլինի: Գ. Գասպարյանը նշեց, որ ընտրվելու է այնպիսի երգ, որ հարազատ լինի Արամի ոճին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ