Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է, որ Թևան Պողոսյանը կվերադառնա խմբակցություն


16:56 , 10 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի մանդատը վայր դնելու մասին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես տեղյակ չի եղել, և հույս ունի, որ պատգամավորը կվերադառնա խմբակցություն:

«Պարոն Պողոսյանը շատ լավ պատգամավոր է, և ես հույս եմ տածում, որ ինքը կմնա խմբակցությունում։ Ես նման կոչով դիմել եմ Թևանին, նա շատ լավ կատարում է իր պատգամավորական պարտականությունները»,- ասաց նա՝ խոստանալով, որ ավելի հանգամանալից կխոսի փետրվարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ