Փոլ Ուոքերին փոխարինող են գտել Hitman ֆիլմում


16:50 , 10 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հայտնի է դարձել «Գործակալ 47» ֆիլմի գլխավոր դերակատարը, որը Hitman խաղերի շարքի էկրանավորումն է: 

Ինչպես գրում է Variety-ն, նոյեմբերին զոհված Փոլ Ուոքերին կմարմնավորի Ռուպերթ Ֆրենդը
(«Երիտասարդ Վիկտորյան», «Հայրենիք» սերիալ):
Ինչպես ընդգծել է ինտերնետ պարբերականը, ֆիլմը լինելու է «Հիթմենի» առաջին մասի էկրանավորումը, որը լույս էր տեսել 2007-ին:

Նախագծի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: 

Ֆիլմի նկարահանումները գլխավորում է ռեժիսոր Ալեքսանդր Բախը: