16:22 , 10 հունվար, 2014Խումհարը Վեգասում
Ոչ մի հատուկ էֆֆեկտ չի օգտագործվել Սթյուի բացակայող ատամը կինոնկարում պատկերելու համար: Դերասան Էդ Հելմսի մոտ այդ ատամը բացակայում էր մինչև ֆիլմի նկարահանումները: Նա այդ ատամի ժամանակավոր պրոթեզ է կրում առօրյա կյանքում, իսկ կինոնկարի այն հատվածներում, որտեղ պետք էր ցույց տալ, որ նրա ատամը բացակայում է, նրա ժամանակավոր պրոթեզը պարզապես հանում էին:
Սոցիալական Ցանց
Ջասթին Թիմբերլեյքը այս կինոնկարի դերի համար նիհարեց 6-8 կգ: Նա կարծում էր, որ այդպես նա ավելի երիտասարդ կերևա:
Վիշապի դաջվածքով աղջիկը
«Վիշապի դաջվածքով աղջիկը» կինոնկարի նկարահանումների ժամանակ այնպիսի ցուրտ ձմեռ էր, որպիսին չէր եղել վերջին քսան տարիներին:
Թոր
Նյու Մեքսիկոյի Գալիստեոյում մի ողջ քաղաք կառուցվեց՝ «Թոր» կինոնկարի նկարահանումներն այնտեղ անցկացնելու համար:
Հեռուստահաղորդավարը
«Հեռուստահաղորդավարը» կինոնկարի մեջ պատկերված ռեստորանը, որտեղ գնում է Վերոնիկան, կոչվում է Escupimos en su Alimento: Իսպաներենում դա նշանակում է մենք թքում ենք քո ուտելիքի մեջ:
Երբ Հարրին Հանդիպես Սալիին
Սկզբում նախատեսված էր, որ «Երբ Հարին հանդիպեց Սելիին» կինոնկարում Հարին և Սելին պարզապես պետք է խոսեին այն մասին, թե ինչպես են կանայք ձևացնում, թե օրգազմ են ապրում: Մեգ Ռայանն առաջարկեց, որ դրա փոխարեն Սելին սեղանի մոտ ձևացնի, թե իբր ինքն օրգազմ է ապրում: Ռոբ Ռեյները հավանություն տվեց այդ առաջարկին:
40-ամյա կույս տղամարդը
Հինգ տեսախցիկ պահանջվեց այն տեսարանի համար, որում պատկերված է, թե ինչպես են հեռացնում Էնդիի կրծքավանդակի մազերը: Մազահեռացման տեսարանն իրական է: Այդ տեսարանի նկարահանումից առաջ դերասան Սթիվ Քարելը ռեժիսոր Ջադ Ափաթոին ասել է.
-Դա պետք է իրական լինի: Տեսարանը զվարճալի չի լինի, եթե հատուկ էֆֆեկտներ օգտագործենք: Հանդիսատեսը պետք է տեսնի, որ մազահեռացումն իրոք տեղի է ունենում:
Ավատար
«Ավատար» կինոնկարը 60 տոկոսով կազմված է ֆոտոռեալիստական համակարգչային անիմացիայից: Ջեյմս Քեմերոնը ծրագրում էր կինոնկարն ավարտին հասցնել 1999 թ.-ին, սակայն հատուկ էֆֆեկտները, որոնք նա ցանկանում էր օգտագործել, բավականին թանկ արժեին: Այդ էֆֆեկտների օգտագործման դեպքում ֆիլմի ընդհանուր բյուջեն կկազմեր 400 մլն. դոլար: Ոչ մի ստուդիա չէր հովանավորում կինոնկարը: Ահա թե ինչու այն թողարկվեց միայն ութ տարի անց:
Լոս Անջելեսի ճակատամարտը
Այս կինոնկարի շատ քիչ տեսարաններն են նկարահանվել Լոս Անջելեսում: Ֆինանսական տեսանկյունից ավելի ձեռնտու էր կինոնկարը նկարահանել Լուիզիանայում:
Լքվածը
Միջին տարիքի անխնամ տղամարդու տեսք ստանալու համար Թոմ Հենքսը դադարեցրեց մարզումները և ավելորդ քաշ հավաքեց: Նկարահանումները մեկ տարով դադարեցվեցին, որպեսզի դերասանը կարողանար նիհարել: Այդ ժամանակահատվածում նա նիհարեց 22 կգ և երկարացրեց մազերը:
Դակոտա Ֆենինգ
Դակոտա Ֆենինգը իր դերասանական կարիերան սկսեց հինգ տարեկանում, երբ նրան ընտրեցին Թայդ լվացքի փոշու գովազդում նկարահանվելու համար: Մինչ օրս նա նկարահանվել է 46 կինոնկարներում:
Սատանան կրում է Պրադա
«Սատանան Պրադա է կրում» կինոնկարի հերոսուհի Միրանդա Փրիսթլիի դերի համար սկզբում դիտարկվում էր Հելեն Միրենի և Քիմ Բեսենջերի թեկնածությունը, սակայն, ի վերջո, այդ դերը ստանձնեց Մերիլ Սթրիփը:
Կեղտոտ պարեր
Կեղտոտ պարեր կինոնկարի այն տեսարանը, որում Ջոնին և Բեյբին փորձում են իրենց պարը և գետնին պարային հնարքներ են ցուցադրում, ներառված չէր նախնական սցենարում: Նրանք պարզապես փորձ էին անում նախքան նկարահանումները: Այդ պահին տեսախցիկը միացած էր, և ռեժիսորն այնքան հավանեց այդ դրվագը, որ ներառեց այն կինոնկարի մեջ:
Ֆերիս Բյուլերի արձակուրդը
«Ֆերիս Բյուլերի արձակուրդը» կինոնկարի կերպարներից մեկի՝ Քամերոնի հոր Ferrari GT250-ը իսկական Ֆերրարի չէ: Քանի որ կինոնկարի անձնակազմը չէր կարող իրեն թույլ տալ վարձել նման թանկարժեք մեքենա, նրանք այլ մեքենա ձևափոխեցին և այնպես հմտորեն պատկերեցին այդ տեսարանը, որ դիտողները գլխի չընկնեն:
Մարտական Ակումբ
«Մարտական ակումբ» ֆիլմի իրենց դերի համար դերասաններ Էդվարդ Նորտոնը և Բրեդ Փիթը որոշ ժամանակ թաեքվոնդոյի, բռնցքամարտի և գրեպլինգի մարզումների էին հաճախում:
Վիշապի դաջվածքով աղջիկը
Ցնցուղ ընդունելու տեսարանում Ռունի Մարայի մարմնին երևացող կապտուկների մեծ մասն իրական են: Նախորդ օրը նկարահանվել էր բռնաբարության տեսարանը, որի ընթացքում դերասաններն այնքան էին դերի մեջ մտել, որ Մարան անհամար կապտուկներ էր ստացել դաստակների, պարանոցի ու իրանի շրջանում:
Դմբոները
1985 թ.-ին թողարկված այս կինոնկարում կա մի տեսարան, որում պատկերված է, թե ինչպես են քարեր թափվում քարանձավի առաստաղից: Այդ տեսարանում Ջոնաթան Քե Քուանը հայհոյախառն արտահայտություն է բացականչում (Holy S-H-I-T), սակայն նա տառառտառ է ասում հայհոյանքը: Հետագայում, երբ նրան հարցնում են, թե ինչու է նա այդպես վարվել, նա պատասխանում է, որ իր մայրիկին խոստացել է վատ բառեր չօգտագործել:
Անփառունակ սրիկաները
«Անփառունակ սրիկաները» կինոնկարի միայն 30 տոկոսն է անգլերեն. այս կինոնկարում գերիշխում են ֆրանսերենն ու գերմաներենը: Որոշ տեսարաններում օգտագործվում է նաև իտալերեն: Հոլիվուդյան կինոնկարներում նման բան հաճախ չես տեսնի:
Կարատեիստ տղան
Այս կինոնկարի անվանումը թողեցին «Կարատեիստ տղան», որպեսզի ակնհայտ լիներ դրա կապը ավելի վաղ նկարահանված կինոնկարների հետ, որոնց վրա էլ այն հիմնված է: Չնայած դրան՝ այս կինոնկարը նկարահանվել է Չինաստանում, և դրանում ցուցադրվող արևելյան մարտավեստը կունգ ֆու է, ոչ թե կարատե:
Քրիստոսի տանջանքները
Քրիստոսի չարչարանքները ֆիլմի՝ լեռան քարոզի տեսարանի նկարահանման ժամանակ Հիսուսի դերակատար Ջեյմս Կեվիզելը կայծակնահար է եղել, սակայն լուրջ վնասվածք չի ստացել:
Քրեական գրականություն
Քվենտին Տարանտինոն Ժյուլի դերը հատուկ գրել է Սեմյուել Ջեքսոնի համար: Այնուամենայնիվ, այնպես ստացվեց, որ քիչ էր մնում, որ դերը բաժին հասներ Փոլ Քալդերոնին: Երբ Ջեքսոնն իմացավ այս մասին, անհապաղ մեկնեց Լոս Անջելես, որպեսզի իր համար նախատեսված դերն այլ դերասանի չտրվեր: Նրա ջանքերը զուր չանցան, և հենց նա ստացավ այդ դերը: